Առավոտյան՝ ժամը 6-ից, ոստիկանները փողոցներն էին փորձում մաքրել, որ Փաշինյանը կարողանա անհոգ շարժվել դեպի Սարդարապատ․ Հրանտ Ավետիսյան  

Ներքին 2 տարի առաջ - 16:19 28-05-2022
Ֆեյսբուքյան օգտատեր Հրանտ Ավետիսյանը ուղիղ եթերով ներկայացրել է իրեն այսօր առավոտյան բերման ենթարկելու հիմքերը։

Նա նշել է, որ առավոտյան՝ ժամը 6-ից, Էջմիածնի, Արմավիրի, Մեծամորի ու Երևանի ոստիկանները փողոցներն էին փորձում մաքրել, որ Փաշինյանը կարողանա անհոգ ու «ժողովրդավար» կերպով շարժվել դեպի Սարդարապատ։

«Վաղ առավոտյան՝ 8․20-ի սահմաններում, տանից դուրս եկա ու չհասցրեցի հասնեմ մինչև մեքենաս։ Մեքենա չհասած՝ ոստիկանության 3 աշխատողներ մոտեցան ինձ և զենք-զիմամթերք կրելու կասկածանքով դրեցին իրենց մեքենան ու տարան Վաղարշապատի ոստիկանության բաժին։ Էնտեղ բոլոր փաստաթղթերը կազմեցին, խուզարկեցին։ Բնականաբար, ոչինչ չգտան ու չէին էլ կարող գտնել»։

Նա տեղեկացրեց, որ նաև «Էջմիածին» դաշինքի մի շարք այլ անդամների ևս բերման ենթարկել։

«Մեր տղաներից մեկին տարել էին հողամասում գործ անելուց, էդ մարդը վաղ առավոտյան գնացել էր իր հողամաս գործ անելու․ էդ շորերով տարել էին բաժին»։

Ավետիսյանը նշեց, որ բաժնում 3 ժամ պահելուց հետո բաց են թողել։

«Ոստիկանության աշխատողների հետ կապված՝ ասեմ, որ իրենց գործն են արել։ Հիմա անդրադառնամ Փաշինյանի վախերին՝ էդ մարդը էնքան ա վախենում, որ «Ա» կետից «Բ» կետը տեղափոխվելու համար ոստիկանությանը ստիպում է մարդկանց առևանգել, տանել-պահել, որ ինքը կարողանա մի կետից մյուսը հանգիստ տեղաշարժվել, որ կողքից մարդիկ չտեսնեն, որ ինքը ընդունելի չի։ Ինձ բերման են ենթարկել իմ տան դիմացից, չգիտեմ՝ ինչ վտանգ էի ներկայացնում իրենց համար, հետո հիշեցի, որ մեկ տարի առաջ, երբ քարոզարշավ էր, էլի սրճարանում առավոտյան սուրճ էի խմում, նորից տղաները մոտեցան ինձ ու նորից բերման ենթարկեցին նույն՝ զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Էս ամենն արդեն անլուրջ ա»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված