Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նարեկ Գրիգորյանը կարիերան կշարունակի Լեհաստանի առաջնությունում:
«Ուրարտուի» 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը հանդես կգա Լեհաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Յագելոնիա» ակումբում:
«Ուրարտու» և «Յագելոնիա» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Գրիգորյանը Լեհաստան է տեղափոխվել վարձակալական հիմունքներով` հետագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ:
Նոր ակումբում Գրիգորյանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: Այս ակումբում ժամանակին հանդես էր եկել նաև Ռոբերտ Արզումանյանը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նարեկ Գրիգորյանն «Ուրարտու»-ում անցկացրել էր 21 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ: