Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ավագը ազգային թիմի խաղից առաջ հիանալի մարզավիճակում է
copy image url

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ավագը ազգային թիմի խաղից առաջ հիանալի մարզավիճակում է

Սպորտ 2 ամիս առաջ - 17:05 11-02-2025
Բասկետբոլի Հարավային Ամերիկայի Չեմպիոնների լիգայի խաղարկության հերթական խաղում «Բիգուա դե Վիլյա Բիառիցը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Անդրե-Սպայթ Մկրտչյանը, պարտվել է «Քվիմսեին»։

Մկրտչյանը դարձել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը․ նա վաստակել է 23 միավոր, 4 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին, կատարել 2 արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ալբանիայի ընտրանուն․ մրցավեճը կայանալու է փետրվարի 20-ին։

Ամենից շատ դիտված