Մեզնից յուրաքանչյուրը ռազմիկ է, և մեզնից յուրաքանչյուրը կհաղթի. Զելենսկի
copy image url

Մեզնից յուրաքանչյուրը ռազմիկ է, և մեզնից յուրաքանչյուրը կհաղթի. Զելենսկի

Արտաքին 3 տարի առաջ - 18:17 28-02-2022
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի չորս օրվա ընթացքում զոհվել է 4500 ռուս զինծառայող։ Այս մասին նա ասել է իր տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում։

Բացի դրանից, նրա խոսքով, Ուկրաինայում հրետակոծությունից զոհվել է 16 երեխա, ևս 45-ը վիրավորվել են։

Ուկրաինայի նախագահը նաև դիմել է Եվրամիությանը՝ նոր հատուկ ընթացակարգով միությանը երկրի անհապաղ միանալու խնդրանքով։

Զելենսկին հայտարարել է մարտական ​​փորձ ունեցող բոլոր կալանավորված ուկրաինացիներին կալանքից ազատելու մասին՝ Ուկրաինայի պաշտպանության համար։

«Երբ ես նախագահ էի դառնում, ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է։ Որովհետև մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար։ Մեր հիասքանչ Ուկրաինայի համար։ Իսկ հիմա այնպես ստացվեց, որ մեզնից յուրաքանչյուրը ռազմիկ է: Ռազմիկ իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կհաղթի»,- իր ուղերձում ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված