Մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել արցախցի տղամարդու տեղը. հարցում Գյումրիում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:25 03-02-2025
Օրերս Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում տարածվել էր տեսանյութ, որում, ըստ տեսագրությունը տարածած Ղարիբ Բաբայանի՝ մի խումբ ադրբեջանցիներ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ էին երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտե՞ղ է ոստիկանությունը և ինչո՞ւ են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են: ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել քննչական կոմիտե Ղարիբ Բաբայանի դեմ, նրա արարքը որակել ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։ Եվ այդ փաստով հարուցվել էր քրեական վարույթ։ Այնուհետև Բաբայանը ձերբակալվել էր, սակայն չէր կալանավորվել։

Oragir.News-ը հարցախույզի միջոցով ի մի է բերել քաղաքացիների կարծիքը։ Հարցվածների մեծ մասը իշխանության քայլը որակում է սխալ, որովհետև արցախցի տղամարդը հայերի պատիվն է պահել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված