Airbnb-ը անվճար կացարաններ է տրամադրում ուկրաինացիներին
copy image url

Airbnb-ը անվճար կացարաններ է տրամադրում ուկրաինացիներին

Արտաքին 3 տարի առաջ - 18:03 28-02-2022
Airbnb-ի գործադիր տնօրեն Բրայան Չեսկին Twitter-ի իր օգտահաշվում հաղորդել է, որ իր թիմն այժմ աշխատում է ուկրաինացիներին հարևան երկրներում բնակարաններով ապահովելու ուղղությամբ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո:
Այս մասին հաղորդում է «TRAVEL ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Bloombergquint.com կայքին։

Չեսկին և տարբեր երկրներում ընկերության այլ ղեկավարներ նամակներ են գրել Լեհաստանի, Ռումինիայի, Գերմանիայի և Հունգարիայի կառավարություններին՝ փախստականներին տեղավորելու հարցում օգնելու համար:

Կացարանով ապահովումը կֆինանսավորվի ընկերության, կացարանների մասնավոր սեփականատերերի և հարթակում գտնվող հոսթելների հաշվին:

Ամենից շատ դիտված