Airbnb-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
copy image url

Airbnb-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Արտաքին 3 տարի առաջ - 10:02 05-04-2022
Airbnb-ը, որը զբաղվում է բնակարանների կարճաժամկետ վարձակալության ծառայությունների մատուցմամբ, դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում։
«Airbnb-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում»,- Twitter-ում գրել է գլխավոր տնօրեն Բրայան Չեսկին:
Airbnb-ն առցանց հարթակ է ամբողջ աշխարհում կարճաժամկետ վարձակալությամբ մասնավոր բնակարաններ փնտրելու համար: Այն գործում է 2008 թվականից, կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում։ Airbnb-ի օգտատերերը հնարավորություն ունեն իրենց կացարանները վարձակալությամբ տրամադրել ճանապարհորդներին: Կայքը հարթակ է տրամադրում սեփականատիրոջ և հյուրի միջև կապ հաստատելու համար, ինչպես նաև պատասխանատու է գործարքների մշակման համար: