Ուկրաինայի ԶՈՒ-ն գերի է վերցրել ՌԴ երկու զինվորականների
copy image url

Ուկրաինայի ԶՈՒ-ն գերի է վերցրել ՌԴ երկու զինվորականների

Արտաքին 3 տարի առաջ - 18:41 24-02-2022
Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողները գերի են վերցրել երկու ռուս զինվորականի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։

Զալուժնին հաղորդել է, որ 93-րդ առանձին մեխանիզացված բրիգադի զինծառայողները գերի են վերցրել երկու ռուս զինվորի Յամպոլի մոտոհրաձգային գնդի 91701 զորամասից։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը հրապարակել է նաև ռուս զինվորականների լուսանկարը։