Սումիի բնակիչները ռուս զինվորի են գերի վերցրել

Արտաքին 3 տարի առաջ - 14:28 25-02-2022
Facebook սոցցանցում հայտնվել է տեսանյութ, որում քաղաքացիական անձինք գերի են վերցրել ռուսական զինվորական համազգեստով տղամարդու։ Տեսանյութի հեղինակները պնդում են, որ իրադարձությունները տեղի են ունենում Սումի քաղաքի կենտրոնում, իսկ ձերբակալվածը ռուսական բանակի զինծառայող է։

Քաղաքացիական անձինք մի քանի հարցեր են ուղղել ձերբակալվածին այն մասին, թե ինչու է նա եկել Ուկրաինա։

«Օլեգ, ինչո՞ւ ներխուժեցիր մեր երկիր: Մենք պատերազմ չէինք ուզում»,- տեսանյութում լսվում է կնոջ ձայն։ Տղամարդու ձայնը հստակեցնում է. «Ինչո՞ւ եք եկել, ի՞նչ են ձեզ ասել»: «Խաղաղ բնակիչներին տանելու»,- պատասխանեց Օլեգը։ «Մենք չենք ուզում, Օլեգ»,- ասում է կինը։

Ամենից շատ դիտված