Գերմանիայում այսօր՝ փետրվարի 17-ին, երկրի հյուսիսային և արևմտյան հատվածներում մոլեգնել է «Իլենիա» հզոր փոթորիկը: Երկաթուղային երթևեկությունը մասամբ կաթվածահար է, դպրոցները փակ են։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Գերմանիայի որոշ տարածքներին ջրհեղեղներ են եղել, ուժեղ քամին 159 կմ/ժ արագությամբ տապալել է ծառերը և ճանապարհային նշանները։ Միջքաղաքային գնացքների երթևեկությունը դադարեցվել է յոթ դաշնային նահանգներում։