Հունաստանում՝ երկրի կենտրոնական շրջաններում, «Էլպիս» փոթորիկը ձյան առատ տեղումներ ու բուք է առաջացրել։ Այս մասին հայտնում է Greek Reporter-ը։
Էվիա կղզին և Պելիոն թերակղզին ձյունով է ծածկված։ Կյումիի և Ալիվերիի մունիցիպալիտետների գրեթե բոլոր գյուղերը թաղված են ձյան մեջ։
Նույն քամոտ եղանակն է Կարիստոսի մունիցիպալիտետում և դեպի հյուսիս՝ Եդիպսոսում։
Էվիայի ոստիկանական բաժանմունքը հայտարարել է կղզու ճանապարհներին 3,5 տոննայից ավելի բեռնատարների տեղաշարժի արգելքի մասին։
Եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով բազմաթիվ ճանապարհներ արգելափակված են, իսկ որոշ գյուղեր ընդհանրապես կտրված են քաղաքակրթությունից։