Բելառուսում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել երկիրը
copy image url

Բելառուսում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել երկիրը

Արտաքին 3 տարի առաջ - 13:02 15-02-2022
Պետդեպի կայքում պաշտոնական դիմում է հայտնվել, որում Բելառուսում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում երկրում գտնվող ամերիկացիներին անհապաղ լքել այն։

«Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս չմեկնել Բելառուս՝ այս երկրում օրենքների կամայական կիրառման, իրավապահ մարմինների կողմից կալանավորման վտանգի, ինչպես նաև Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական ռազմական ներուժի ուժեղացման պատճառով: Բելառուսում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը կոմերցիոն կամ մասնավոր տրանսպորտային միջոցներով»,- նշում է գերատեսչությունը։

Ի թիվս այլնի, Պետդեպը հայտարարել է, որ ամերիկացիները պետք է լքեն Մերձդնեստրը և Մոլդովան։

Ամենից շատ դիտված