Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին խորհուրդ է տվել մայիսի 9-ին չմասնակցել զանգվածային միջոցառումներին
copy image url

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին խորհուրդ է տվել մայիսի 9-ին չմասնակցել զանգվածային միջոցառումներին

Արտաքին 2 տարի առաջ - 12:28 07-05-2022
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը խնդրել է ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ մայրաքաղաքում Հաղթանակի օրվան նվիրված զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում։
Ինչպես նշել են դիվանագիտական ​​առաքելությունում, անցյալ տարիներին մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած իրադարձություններն ուղեկցվել են ոստիկանության ուժեղացված ներկայությամբ։
«Հաշվի առնելով շարունակվող լարվածությունը՝ ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն մեծ հասարակական հավաքներից»,- ասվում է հայտարարության մեջ։
Նաև ամերիկացիներին խորհուրդ է տրվել զգոն լինել, անձը հաստատող փաստաթուղթ ունենալ։

Ամենից շատ դիտված