ՌԴ ներխուժումը Ուկրաինա շատ հավանական է. Ստեփան Գրիգորյան
copy image url

ՌԴ ներխուժումը Ուկրաինա շատ հավանական է. Ստեփան Գրիգորյան

Խոսք 3 տարի առաջ - 19:07 14-02-2022
Ռուս-ուկրաինական հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Թե իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում կլինի, արդյո՞ք կսկսվի երկու կողմերի միջև պատերազմ, և հարաբերությունների հետագա ի՞նչ արդյունք կլինի, թեմայի վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ Ռուսաստանին սպառնալով խիստ պատժամիջոցներով, եթե վերջինս ներխուժի Ուկրաինա: Քաղաքագետի խոսքերով՝ շատ կարևոր չափորոշիչներ կան՝ պետությունը պատրաստվո՞ւմ է ներխուժել, թե՞ ոչ, օրինակ, զորքերի կուտակում սահմանների մոտ։ Օրինակ՝ ՌԴ-ն շարունակում է կուտակել ցամաքային զորքերը սահմանների մոտ, դա չափորոշիչ է, բայց միակը չէ, թե ինչպես կարելի է կուտակել զորքեր, բայց չներխուժել։ Մյուս չափորոշիչն այն է, որ ՌԴ-ն վերջին ժամանակներս ինժեներական զորքերը մոտեցնում է Ուկրաինայի սահմանին։ Երբ ինժեներական զորքեր այս վերջին օրերին ՌԴ սկսեց բերել՝ հասկացանք, որ լուրջ է իրավիճակը, նաև վերջին օրերին ՌԴ-ն ռազմական հոսպիտալներ սկսեց տեղակայել հենց սահմանի երկայնքով։ Կան և ուղղակի պատրաստակամության չափորոշիչներ, և բանակի բերումը սահմանների և անուղղակի, ինժեներական աշխատանքների տարման ու հոսպիտալների բացման համար։ «Պարզ է, ՌԴ-ն հիմա կուտակում է հակաօդային համակարգեր, սահմանի մոտ ՀՕՊ-եր, բերեց ռազմական կործանիչներ, ուրեմն ռեալ է, որ պատրաստվում է։

Այն հարցին, թե ՌԴ-ն արդյո՞ք կգնա զինված բախման՝ քաղաքագետն ասաց, որ պատրաստակամությունը դրա մասին է խոսում, մյուսը՝ ինչո՞ւ հենց վաղը չէ մյուս օրվա մասին է խոսքը, ամսի 16-ի, քանի որ հենց այդ օրը սկսվում են ռուս-բելառուսական զորավարժություններ Ուկրաինայի սահմանի մոտ, եթե Ուկրաինայի սահման ՌԴ-ն բերեց 100 հազար զորք, ապա Բելառուս ՌԴ-ն բերեց 30 հազար զորք, ու նույն օրը Սև ծովում ՌԴ-ն սկսում է նավատորմի զորավարժություններ։ Մյուսը՝ ՌԴ-ն փակեց Սև ծովում շատ զոնաներ ու չի թողնում, որ ուկրաինական նավերը անցնեն։ «Կան շատ չափորոշիչներ, որ իրոք շատ հավանական է, որ ՌԴ-ն կսկսի պատերազմ ներխուժել Ուկրաինա, ուղղակի և անուղղակի, և դա է պատճառը, որ Արևմուտքն ուզում է պաշտպանել Ուկրաինային, և դա է պատճառը, որ ասում է, եթե դուք սկսեք ներխուժել, ապա կոշտ սանկցիաներ կիրառել»։
Քաղաքագետն անդրադարձավ այն հարցին, թե որքանո՞վ ՌԴ-ին կհաջողվի ստանալ անվտանգության և ՆԱՏՕ-ի չընդլայնման առումով երաշխիքներ՝ ասաց, որ չի կարծում, որ այդ ճանապարհով ՌԴ-ն կկարողանա կանխել այդ գործընթացը, քանի որ պետություններն իրավունք ունեն իրենք որոշում ընդունեն՝ որ անվտանգության համակարգն են ընտրում. «Դրանք ԵԱՀԿ-ի խաղի կանոններն են, որոնք ընդունվեցին 2011 թվականին, ՌԴ-ն դրա մեջ կար, որ բոլոր դեպքերում պետությունները հավասար են։ ԵԱՀԿ-ն ընդունում է, որ բոլոր պետությունները հավասար են, ու բոլոր պետություններն ինքնուրույն կարող են որոշում ընդունել, և պարզ է, որ Արևմուտքը դեմ է, ասում է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե ում ընդունի»։

Անդրադառնալով այն հարցին, որ ՌԴ-ն պետական մակարդակով քանի որ անում է մի շարք հայտարարություններ, արդյո՞ք հնարավոր է հետ կանգնի իր պահանջից՝ ասաց.

«Հիմա գնում է ինֆորմացիոն պատերազմ, և՛ ՌԴ-ն է իր ասածն ասում, և՛ Արևմուտքը, հիմա որը ճիշտ է, որը սխալ, շատ դժվար է: Ես կարծում եմ, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա, դրա հավանականությունը շատ բարձր է, ինչքան ես հասկանում եմ, կորցրին կապը ռեալության հետ, իրենք համարում են, որ կարող են նույնիսկ պատերազմել ԱՄՆ-ի դեմ, և եթե Ռուսաստանն իրոք գնա այդ քայլին՝ լուրջ վտանգների առաջ կկանգնի և կվնասի պետության տարածքային ամբողջականությունը»։
Թե որքանո՞վ այս իրադարձությունը ՀՀ-ի վրա ազդեցություն կունենա, քաղաքագետն ասաց, որ միանշանակ տնտեսական ազդեցություն կունենա, քանի որ Ուկրաինայի հետ բավական մեծ առևտրային հարաբերություններ ունենք, որ եթե հարձակում լինի, ապա ժամանակավորապես տնտեսական հարաբերությունները կխզվեն։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում