Ուկրաինա մեկնող ուղևորները կարող են վերադարձնել կամ փոխել ինքնաթիռների տոմսերը. «Թուրքական ավիաուղիներ»
copy image url

Ուկրաինա մեկնող ուղևորները կարող են վերադարձնել կամ փոխել ինքնաթիռների տոմսերը. «Թուրքական ավիաուղիներ»

Արտաքին 3 տարի առաջ - 16:22 14-02-2022
«Թուրքական ավիաուղիներ»-ը (THY) հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով այս երկրի տոմսեր գնած ուղևորներին իրավունք է տրվում վերադարձնել կամ փոխել իրենց տոմսերը։ Ավիացիոն իշխանությունները նաև հայտնել են, որ թռիչքներն, այնուամենայնիվ, շարունակվում են:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, խնդրի առնչությամբ «Թուրքական ավիաուղիներ»-ի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ ասված է. «Ուկրաինայում ընթացիկ զարգացումների պատճառով մեր ուղևորները, ովքեր տոմսեր են ձեռք բերել 2022 թվականի փետրվարի 13-ին կամ դրանից առաջ և գրանցվել են դեպի Ուկրաինա (Կիև, Օդեսա, Լվով, Խարկով, Զապորոժյե և Խերսոն) թռիչքների համար, կկարողանան օգտվել ստորև թվարկված իրավունքներից:

Ուղևորները կկարողանան փոխել իրենց չվերթները մինչև 2022 թվականի մարտի 31-ը (ներառյալ) առանց որևէ վճարի կամ տույժի:
Չօգտագործված տոմսերը կվերադարձվեն»:

Ամենից շատ դիտված