Ուկրաինա մեկնող Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում 9 պատգամավոր կա
copy image url

Ուկրաինա մեկնող Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում 9 պատգամավոր կա

Արտաքին 3 տարի առաջ - 20:54 14-04-2022
Վրաստանից Ուկրաինա կմեկնի խորհրդարանական պատվիրակություն, որի կազմում կլինի ինը պատգամավոր՝ չորսը իշխող կուսակցությունից, հինգը՝ ընդդիմադիր։

Պատվիրակությունը կգլխավորի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Պատվիրակության կազմում կլինեն նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Արչիլ Թալակվաձեն, Դավիթ Սերգեենկոն և Բեկա Օդիշարիան, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները հրաժարվել են Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել Կիև։ Չեն մեկնում նաև «Եվրոպական սոցիալիստներ» խորհրդարանական քաղաքական խմբի ներկայացուցիչները։

Ամենից շատ դիտված