Ադրբեջանի «Կոմանդոս» անվանմամբ ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել
copy image url

Ադրբեջանի «Կոմանդոս» անվանմամբ ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել

Արտաքին 3 տարի առաջ - 16:27 12-02-2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստեղծված, այսպես կոչված, «Կոմանդոս» ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ զորավարժություններին ներգրավվել են թրթուրավոր և դահուկային նորագույն շարժական տեխնիկաները՝ իրենց օպերատիվ խմբերով: Անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է այդ տեխնիկաների կառավարման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև տեղանքի ռելիեֆին և եղանակային պայմաններին համապատասխան հմտորեն քողարկվելու կարողության զարգացումը: