Իրանում լայնածավալ ցամաքային զորավարժություններ են մեկնարկել
copy image url

Իրանում լայնածավալ ցամաքային զորավարժություններ են մեկնարկել

Արտաքին 1 տարի առաջ - 11:54 27-10-2023
Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել են «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») անունը կրող լայնածավալ ցամաքային զորավարժությունները։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը:

Իրանցի բրիգադային գեներալ Ամիր Չեշակն ասել է, որ զորավարժություններին ներգրավված են հետևակ, զրահատեխնիկա, հրթիռներ, հրետանի, օդուժ, անօդաչու սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և օժանդակ ավիացիա։ Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակն է նոր սպառնալիքների դեպքում զսպման կարողության, ինչպես նաև կայուն անվտանգության զարգացումը:

Հայտնի է, որ զորավարժությունները կտևեն երկու օր:

Ամենից շատ դիտված