Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում 999 հարգի մաքուր ոսկուց պատրաստված արտասովոր խորանարդ է տեղադրվել։ Դրա հեղինակը գերմանացի նկարիչ Նիկլաս Կաստելոն է, գրում է The New York Times-ը։
Խորանարդը ձուլվել է Շվեյցարիայում։ Դրա քաշը մոտ 186 կիլոգրամ է։ Այն կանգնած է ձյան մեջ այգու արահետներից մեկի վրա։ Օբյեկտը ներսում դատարկ է:
Մասնագետները դրա արժեքը գնահատում են 11,7 մլն դոլար։