Երիտասարդներին սեռական և այլ բռնի հանցագործությունների դրդում է ցածր ինքնատիրապետումը, պարզել է Կոպենհագենի համալսարանի մասնագետների թիմը։ Նրանք մանրամասներ են ներկայացրել PNAS ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել 15-20 տարեկան 5400 դանիացիների շրջանում։ Դրանցից մեկում կամավորները, որոնց որոշակի գումար էր առաջարկվում, պետք է մի շարք որոշումներ կայացնեին, որոնք թույլ կտան նրանց գումար ստանալ անմիջապես, բայց ավելի փոքր չափով, կամ ավելի ուշ, բայց ավելի շատ: Շահույթի բազմապատկման տարբերակներից էր նաև մասնակցությունը վիճակախաղին, որը կարող էր և՛ էապես մեծացնել վերջնական գումարը, և՛ հանգեցնել դրա կորստի։ Մեկ այլ առաջադրանքում մասնակիցները հնարավորություն են ունեցել գումարի մի մասը տալ ուրիշին։ Մասնակիցների պատասխանների հիման վրա հետազոտողները որոշել են նրանց համբերությունը, ռիսկի դիմելը և ալտրուիզմը, ինքնատիրապետումը: Նրանք նաև տվյալներ են հավաքել մասնակիցների` ոստիկանությունում հայտնվելու վերաբերյալ և պարզել, թե ինչ հանցագործություններ են նրանք կատարել։
Տղաների 19%-ը և աղջիկների միայն 3%-ն էին խնդիրներ ունեցել օրենքի հետ, ուստի հետազոտողներն ի վերջո կենտրոնացել են առաջինների վրա: Ինչպես պարզվել է, ռիսկով և անհամբեր երիտասարդներն ավելի հաճախ են գնում սեփականության հետ կապված հանցագործությունների, իսկ ցածր ինքնատիրապետում ունեցող մարդիկ հակված են բռնության, թմրամիջոցների հետ կապված և սեռական բնույթի հանցագործությունների:
Պարզվել է, որ կրթությունն ամենակարևոր գործոններից մեկն է. անկիրթ երիտասարդները, նույնիսկ հարուստ ընտանիքներից, ավելի հաճախ էին հանցագործություն կատարում: