Դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ․ shamshyan.com
copy image url

Դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:23 10-06-2023
Հունիսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 51-ամյա Ս․Գ․-ն և հայտնել, որ այդ օրը անհայտ անձը իր 9-ամյա աղջկան Դավիթաշենի դպրոցներից մեկի տարածքում խաբեությամբ տարել է դպրոցի բակ և փորձել նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարել։

Երեխան սովորում է Դավիթաշենի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի