Առնոլդ Շվարցենեգերը ներկայացել է Զևսի կերպարով
copy image url

Առնոլդ Շվարցենեգերը ներկայացել է Զևսի կերպարով

Ավելին 3 տարի առաջ - 20:59 28-01-2022

Հոլիվուդյան դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Instagram-ում մի պաստառ է հրապարակել, որով զարմացրել է իր երկրպագուներին։

Նա ներկայացել է Օլիմպոսի գերագույն աստված Զևսի կերպարանքով։

Երկրպագուները ենթադրել են, որ դրանով նա ակնարկել է իր մասնակցությամբ նախագծի պրեմիերայի մասին։

«Սպասվում է 2022 թվականի փետրվարին»,- պաստառը մակագրել է դերասանը։

Առնոլդը պաստառում մոխրագույն մազերով և մորուքով է, ոսկե զրահներով և ձեռքերիբազմաթիվ թևնոցներով ն, իսկ դաստակներից կայծակներ են դուրս գալիս՝ «Զևս» մակագրությամբ։

Ֆոտոշարք