Ֆրանսիայում չեղարկել են փողոցում դիմակ կրելու պահանջը
copy image url

Ֆրանսիայում չեղարկել են փողոցում դիմակ կրելու պահանջը

Արտաքին 3 տարի առաջ - 10:13 21-01-2022

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրում ավելի վաղ սահմանած քովիդ-սահմանափակումները մեղմելու ծրագրերի մասին:

Նրա խոսքով, նախ փետրվարի 2-ից չեղարկվում են փողոցներում դիմակ կրելու, հեռավար աշխատելու հանձնարարականները, ինչպես նաև հանվում են մշակութային և սպորտային միջոցառումների այցելուների թվի սահմանափակումները։

Այնուհետև փետրվարի 16-ից կբացվեն պարահրապարակները, և իշխանությունները թույլ կտան համերգներ անցկացնել։ Բացի այդ, կթույլատրվի ուտել և խմել մարզադաշտերում, կինոթատրոններում և տրանսպորտում։