Եգիպտոսը որոշել է չեղարկել ՊՇՌ թեստի պահանջը երկիր մուտք գործող մինչև 12 տարեկան երեխաների համար
copy image url

Եգիպտոսը որոշել է չեղարկել ՊՇՌ թեստի պահանջը երկիր մուտք գործող մինչև 12 տարեկան երեխաների համար

Արտաքին 3 տարի առաջ - 17:33 20-12-2021

Եգիպտոս մուտք գործելու համար մինչև 12 տարեկան երեխաներից այլևս չի պահանջվի բացասական ՊՇՌ թեստ, մյուս պահանջները մնում են անփոփոխ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Մինչ փոփոխությունները Եգիպտոսը պահանջում էր, որ վեց տարեկանից բարձր բոլոր ուղևորները նեկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով վկայական: Այժմ, Եգիպտոսի առողջապահության նախարարության նոր կանոնների համաձայն, ՊՇՌ թեստի բացասական արդյունքով վկայական պահանջվում է բոլորից, ովքեր 12 տարեկանից մեծ են:

Միաժամանակ մնացած պահանջները մնացել են անփոփոխ։ ՊՇՌ թեստը պետք է կատարվի Եգիպտոս ժամանելուց ոչ շուտ, քան երեք օր առաջ: Վկայականում պետք է նշվի թեստի հանձնման ճշգրիտ ամսաթիվը և ժամը, պետք է նշվի թեստի տեսակը՝ ՌՏ-ՊՇՌ, և անպայման պետք է լինի անգլերեն:

Ձեզ գուցե հետաքրքրի