ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԻՄԱԿ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
copy image url

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԻՄԱԿ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սպորտ 4 տարի առաջ - 17:12 25-01-2021

Ֆրանսիայի սպորտի և առողջապահության նախարարությունները ավարտել են մարզիկների համար նախատեսված հակավիրուսային դիմակի ստեղծման նախագիծը: Այս մասին հայտնում է France Info-ն:

Աշխատանքները սկսել էին դեռևս նախորդ տարվա հունիսից: Դիմակը պատրաստված է հատուկ բազմաշերտ և փափուկ կտորից, որի հպումը դեմքին հաճելի զգացողություններ է պարգևում: Բացի դրանից՝ դիմակի ձևը փոփոխվել է այնպես, որ այն չդիպչի շրթունքներին և ինտեսիվ շնչելիս չձգվի դեպի բերանը:

Կատարելագործվել է նաև դիմակի ամրացումը, որ այն կտրուկ շարժումների ժամանակ չտեղաշարժվի: Դիմակի ստեղծողները բազմիցս հայտարարել են, որ այն շատ հարմար է, և դրանով շնչելը շատ հեշտ է՝ ի տարբերություն գոյություն ունեցող մնացած բոլոր մոդելների:

Ձեզ գուցե հետաքրքրի