ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ COVID-19-Ը ՈՉՆՉԱՑՆՈՂ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿ
copy image url

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ COVID-19-Ը ՈՉՆՉԱՑՆՈՂ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿ

Արտաքին 4 տարի առաջ - 09:50 17-02-2021

Ֆրանսիական BioSerenity ընկերությունը հայտարարել է, որ ստեղծել է պաշտպանիչ դիմակ, որն ունակ է ոչնչացնելու նոր տիպի կորոնավիրուսը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:

Ընկերությունը հայտնել է, որ նշված արտադրանքն ունի 4 շերտ: Դրանցից մեկն ունի մանրէասպան և հակավիրուսային հատկություններ՝ երկու մոլեկուլներով՝ ցիկլոդեքստրին և չորրորդական ամոնիակ: Այս միջոցն ընդունակ է արգելափակելու և սպանելու վիրուսը, որը փոխանցվում են օդակաթիլային եղանակով:

Ընկերության ներկայացուցիչը պատմել է, որ դիմակը կարող է ինքն իրեն ախտահանվել, ինչն այն անվտանգ է դարձնում շրջակա միջավայրում հայտնվելու դեպքում:

Դիմակը ստեղծել են Լիլի համալսարանական հիվանդանոցի, Առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի ու Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները: