ԱՄՆ-ը COVID-19-ով օրական հիվանդացության համաշխարհային ռեկորդ է սահմանել
copy image url

ԱՄՆ-ը COVID-19-ով օրական հիվանդացության համաշխարհային ռեկորդ է սահմանել

Արտաքին 3 տարի առաջ - 16:37 11-01-2022

ԱՄՆ-ում, հունվարի 10-ի տվյալներով, մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,35 միլիոն դեպք. սա նոր համաշխարհային ռեկորդ է, հաղորդում է Reuters-ը։

Վերջին մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացածների թիվը կազմել է 135,5 հազար մարդ, ինչը գերազանցում է նախորդ տարվա հունվարի ռեկորդը՝ 132.051 մարդ։

«Մահացությունը կազմում է միջինում օրը 1700 մարդ՝ վերջին օրերի մոտ 1400-ի համեմատ՝ այս ձմռանն ավելի վաղ դիտվածի սահմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով՝ երկրի ոչ բոլոր նահանգներն են հասցրել հրապարակել վերջին օրվա հիվանդացության մասին տվյալները, և վերջնական թիվը, ամենայն հավանականությամբ, կլինի ավելի մեծ։

Յոթ օրվա նոր դեպքերի միջինը երկու շաբաթվա ընթացքում եռապատկվել է՝ հասնելով օրական ավելի քան 700.000 նոր դեպքի:

Նախորդ ռեկորդը հունվարի 3-ին էր և կազմել է 1,03 միլիոն դեպք: Դա պայմանավորված է «օմիկրոն» շտամի տարածմամբ, որը առանձնանում է բարձր վարակելիությամբ:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել է 60 միլիոնը։