Ռուս կինը Սևանա լճում ազատ սուզվելու համաշխարհային ռեկորդ է սահմանել
copy image url

Ռուս կինը Սևանա լճում ազատ սուզվելու համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ներքին 1 տարի առաջ - 19:52 24-08-2023
Ազգությամբ ռուս Օլգա Դավիդովան Սևանա լճում ազատ սուզվելու (առանց հատուկ տեխնիկայի) համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այս մասին մարզուհին հայտնել է իր սոցիալական ցանցերում։

Դավիդովան կարողացել է սուզվել 45 մետր խորությամբ։ Մարզուհու խոսքով՝ նա 10 տարուց ավելի է, ինչ զբաղվում է ազատ սուզմամբ և վերջին մի քանի տարիներին հասել է այս ռեկորդին։

Սուզումը վերահսկվում էր Համաշխարհային ստորջրյա կոնֆեդերացիայի (CMAS) կողմից: Կազմակերպության ներկայացուցիչ Ռաշիդ Զոկի խոսքով՝ արդյունքի հաստատման համար կպահանջվի մոտ մեկ ամիս։