Սոցցանցերի վտանգի մասին Պեսկովը խոսել է Ղազախստանի օրինակով
copy image url

Սոցցանցերի վտանգի մասին Պեսկովը խոսել է Ղազախստանի օրինակով

Արտաքին 3 տարի առաջ - 20:18 10-01-2022

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն հայտարարել է, որ անհրաժեշտ է պայքարել սոցիալական ցանցերի օգտագործման դեմ՝ մարդկանց անօրինական զանգվածային ակցիաների մեջ ներգրավելու դեպքում։ Նա որպես օրինակ բերել է Ղազախստանի իրադարձությունները։

«Սոցիալական ցանցերը, ակնհայտորեն, բացի լավից, բերում են նաև չարիք,- ասել է Պեսկովը։ -Եվ խնդիրն այն է, որ միջոցներ ձեռնարկեն այս չարիքը կասեցնելու համար»։

Պեսկովը հավելել է, որ այն, ինչ տեղի է ունեցել հարեւան երկրում, նորություն չէ, սակայն ևս մեկ անգամ հաստատել է նման դեպքերում համացանցի օգտագործման վտանգը։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլը նախատեսում է առաջարկություններ անել սոցցանցերի վերահսկողության հարցում, նա բացասական է պատասխանել։

«Այժմ նման բան չկա»,- ասել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված