Մակրոնը ճգնաժամի խորացման դեպքում չի բացառում սոցցանցերի անջատման հնարավորությունը
copy image url

Մակրոնը ճգնաժամի խորացման դեպքում չի բացառում սոցցանցերի անջատման հնարավորությունը

Արտաքին 1 տարի առաջ - 14:15 05-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել երկրի տարածքում սոցցանցերի անջատման հնարավորությունը, եթե առկա ճգնաժամը խորանա։ Ինչպես փոխանցում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը, այս մասին Մակրոնն ասել էանգվածային անկարգություններից տուժած քաղաքների ղեկավարների հետ զրույցում։

Մակրոնն ընդգծել է, որ անհրաժեշտ է մտածել երիտասարդների շրջանում սոցիալական ցանցերի օգտագործման մասին, ինչպես նաև քննարկել հնարավոր արգելքները։ Նրա խոսքով՝ իրավիճակի վատթարացման դեպքում պետք է կարողանալ կարգավորել սոցիալական ցանցերը և նույնիսկ անջատել դրանք։

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս հարցի քննարկումը «թեժ պահին» չի իրականացվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում վեցօրյա անկարգությունների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3625 մարդու, այդ թվում՝ 1124 անչափահասի։ Մինչ օրս 380 ազատազրկման որոշում է կայացվել, և սա վերջնական թիվը չէ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ի երեկոյան Փարիզի արվարձաններում ոստիկանների կողմից 17-ամյա ալժիրցի դեռահասի գնդակահարությունից հետո։ Դրանք վերաճեցին ոստիկանության հետ բախումների, խանութների ու առևտրի կենտրոնների ջարդերի, կողոպուտների։




Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի