Շարունակվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր խոսքում հայտարար էր, որ Ղազախստանում կիրառվել են մայդանային տեխնոլոգիաներ․ «Ակտիվորեն օգտագործվում էին մայդանային տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր։ Օգտագործվել են լավ կազմակերպված և լավ վերահսկվող գրոհայինների խմբեր, որոնք պատրաստվել են արտերկրի ահաբեկչական ճամբարներում»,- ասել է Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում։
Նա նաև հայտարարել է, որ գունավոր հեղափոխություններ թույլ չեն տա․ «ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցները հստակ ցույց են տվել, որ մենք թույլ չենք տա, որ ներքաղաքական իրավիճակը ցնցվի և թույլ չենք տա, որ, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունների» սցենարը իրականացվի»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասել է Պուտինը: