Պուտինը համեմատել է Թրամփին ու Բայդենին
copy image url

Պուտինը համեմատել է Թրամփին ու Բայդենին

Արտաքին 3 տարի առաջ - 13:45 12-06-2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համեմատել է ԱՄՆ նախկին և ներկա նախագահներ Դոնալդ Թրամփին և Ջո Բայդենին: Ռուսաստանի առաջնորդն իր կարծիքն է հայտնել ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պուտինը Թրամփին անվանել է արտասովոր ու տաղանդավոր անհատ:

«Նա պայծառ անձնավորություն է, անկախ նրանից՝ նա ձեզ դուր է գալիս, թե ոչ: Բայց նա մեծ քաղաքականության մաս չէր կազմում (մինչ նախագահ ընտրվելը): Ոմանց դա դուր է գալիս, ոմանց դուր չի գալիս, բայց սա փաստ է»,- Միացյալ Նահանգների նախկին նախագահի մասին ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենն «արմատապես տարբերվում է» իր նախորդից, քանի որ «կարիերայի մարդ է» և իր գրեթե ամբողջ հասուն կյանքն անցկացրել է քաղաքականության մեջ:

«Սա մարդու այլ տեսակ է, և ես հուսով եմ, որ այո, կան որոշ առավելություններ, որոշ թերություններ, բայց ԱՄՆ ներկայիս նախագահի կողմից իմպուլսիվ գործողություններ չեն լինի»,- ավելացրել է ՌԴ նախագահը:

Ամենից շատ դիտված