Հրազդանում հրդեհի հետևանքով մարդ  է մահացել
copy image url

Հրազդանում հրդեհի հետևանքով մարդ  է մահացել

Ներքին 3 տարի առաջ - 13:44 04-01-2022

Հրազդանում հրդեհի հետևանքով քաղաքացի է մահացել: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հունվարի 3-ին, ժամը 21։13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 21:30-ին:

Այրվել են հյուրասենյակի պատի պաստառից մոտ 10 քմ հատված, բազմոցը՝ մասամբ, և հայտնաբերվել է քաղաքացի Ա. Ն.-ի դին (ծնված 1964 թ.)։