Չինաստանում առնվազն վեց մարդ է զոհվել առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով
copy image url

Չինաստանում առնվազն վեց մարդ է զոհվել առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով

Արտաքին 9 ամիս առաջ - 20:23 17-07-2024
Չինաստանի հարավ-արևելքում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհ է դարձել առնվազն վեց մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է երկրի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Այս պահին հայտնի է 6 մարդու զոհվելու մասին, փրկարարական ջոկատը շարունակում է որոնողական աշխատանքները»,- նշվում է հաղորդագրությունում:

Հրդեհը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Ցզիգուն քաղաքի առևտրի կենտրոնում: Մարդիկ չեն կարողացել դուրս գալ այրվող շենքից՝ հայտնվելով ինքնատիպ ծուղակում։

Ամենից շատ դիտված