Ռուսաստանում գիտնականները խաղաղօվկիանոսյան կարմիր ջրիմուռների մեջ հայտնաբերել են նյութ, որը կարող է ոչնչացնել ՄԻԱՎ վիրուսի մի մասը։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է International Journal of Molecular Sciences-ում։
Նշվում է, որ ջրիմուռներում կա մեծ քանակությամբ կարագինան շաքար։ Այս նյութը կարող է միանալ մարդու իմունային անբավարարության վիրուսի մասնիկներին և կանխել հիվանդության ներթափանցումը իմունային բջիջներ։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան մասնաճյուղի Խաղաղօվկիանոսյան կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Իրինա Երմակը նշել է, որ արտադրված նյութերը օժտված չեն թունավորմամբ։
«Փոքր խտություններում նրանք ունեն բարձր հակավիրուսային ակտիվություն, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի դեմ: Նյութը հայտնաբերվել է Tichocarpus crinitus տեսակի ջրիմուռների մեջ»,- հավելել է մասնագետը։