Չինացի մոդելը, որը նկարահանվել է գովազդում, համացանցում քննադատության է ենթարկվել աչքերի ձևի համար, գրում է Asia One-ը։
2019-ին Քայ Նիանգը նկարահանվել է խորտիկների գովազդում, բայց չէր կարծում, որ մարդկանց բացասական արձագանքին կարժանանա: Պարզվել է, որ հեռուստադիտողները նրա աչքերը չափազանց շեղ են համարել, ինչը, նրանց կարծիքով, կարծրատիպային է։ Դա հանգեցրել է նրան, որ մոդելի սոցիալական ցանցերը ենթարկվել են հարձակման․ համացանցի օգտատերերը նրան սպառնալիքներ են գրել:
Այն բանից հետո, երբ Քային քննադատել են, ի պաշտպանություն նրան հանդես է եկել ապրանքանիշը, որն աղջկան հրավիրել էր գովազդում նկարահանվելու: Ընկերությունը նշել է, որ դա իրենց մեղքն է, քանի որ հրավիրել են սխալ դիմահարդարի, որն էլ անհաջող դիմահարդարում է ընտրել Նիանգի համար, և խոստացել են հեռացնել հոլովակը։