ԲՐԻՏԱՆԱՑԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐՐԻԻՆ ԵՎ ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
copy image url

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐՐԻԻՆ ԵՎ ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Ավելին 4 տարի առաջ - 19:02 10-03-2021

Ինչպես հաղորդում է ITV-ն, բրիտանացի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը հրաժարվել է Good Morning Britain-ի հաղորդավարի իր պաշտոնից այն բանից հետո, երբ քննադատել է արքայազն Հարիին և Մեգան Մարքլին արքայական ընտանիքի կողմից ճնշման ենթարկվելու և ռասիզմի իրենց պնդումների համար:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Ofcom-ի հաղորդավարը հետաքննություն է սկսել ծրագրի վերաբերյալ բողոքների առնչությամբ:
«Մենք հետաքննություն ենք սկսել երկուշաբթի օրվա ծրագրի թողարկման առիթվ՝ համաձայն վնասի և իրավախախտումների մեր կանոններին: Մարտի 9-ին՝ ժամը 14.00-ի դրությամբ, մենք ծրագրի վերաբերյալ 4115 բողոք ենք ստացել»,- ասվում է Ofcom-ի Twitter-ի պաշտոնական էջում:
Համաձայն ITV-ի հաղորդման՝ հեռուստաալիքի հետ զրույցից հետո հաղորդավարն ինքը որոշել է թողնել ծրագիրը, իսկ ղեկավարությունն աջակցել է նրա որոշմանը:
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը խոստացել էր ուսումնասիրել ռասայական խնդրի վերաբերյալ Մարքլի հայտարարությունը: