12-ամյա Բարնաբի Սուինբերնը նվեր է ստացել IQ թեստ և պարզել, որ իր ինտելեկտի մակարդակն ավելի բարձր է, քան Ալբերտ Էյնշտեյնինը։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ դպրոցականի արդյունքը 162 միավոր է։ Ենթադրվում է, որ Էյնշտեյնի IQ-ն 160 է: Թեստի արդյունքում Բարնաբին ընդունվել է ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող մարդկանց համայնք։
«Ես գիտեի, որ նա խելացի է, բայց նա որոշեց փորձարկել իրեն, ուստի որոշեց թեստ անցկացնել: Նա սիրում է մաթեմատիկա և քիմիա»,- մեկնաբանել է դպրոցականի մայրը։
Բացի այդ, կինը պատմել է, որ որդին խնդրել է իր համար կրիպտոարժույթ գնել Սուրբ Ծննդի համար, քանի որ նա ներդրումների սիրահար է։
«Նա շատ հավակնոտ է, զվարճալի և հոգատար», - ավելացրել է նա:
Սուինբերնն արդեն որոշել է իր ապագան․ տղան ցանկանում է գնալ Օքսֆորդ, դառնալ ծրագրավորող և աշխատանքի անցնել խոշոր ՏՏ ընկերություններից մեկում։