Հարավկորեական Chosun TV եւ Korea JoongAng Daily լրատվական պարբերականների տեղեկացմամբ՝ միջնակարգ դպրոցի մոտ 30 աշակերտներ գնդակահարվել են անցած շաբաթ հարավկորեական դրամաներ դիտելու պատճառով, գրել է Business Insider-ը։
Ըստ տեղեկությունների՝ սերիալները պահվում էին USB-կուտակիչներում, որոնք անցկացրել էին հյուսիսկորեացի փախստականները սահմանով։
Հարավային Կորեայի պաշտոնատար ներկայացուցիչները ուղիղ մեկնաբանություններ չեն տվել այս մասին, բայց, Korea
JoongAng Daily-ի տվյալներով, Հարավային Կորեայի Միավորման նախարարության պաշտոնյաներից մեկը լրագրողներին ասել է, որ «լայնորեն հայտնի է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները խիստ վերահսկում եւ պատժում են բնակիչներին երեք այսպես կոչված «չար» օրենքների» հիման վրա։
Հյուսիսային Կորեայի Ռեակցիոն գաղափարախոսության և մշակույթի մերժման ակտը, որն ընդունվել է 2020 թվականի դեկտեմբերին, սահմանում է մահապատիժ հարավկորեական լրատվամիջոցներ տարածողների համար և մինչև 15 տարվա ազատազրկում հեռուստադիտողների համար:
Օրենքը վերաբերում է նաև գրքերին, երգերին և լուսանկարներին, մի կետով, որը սահմանում է մինչև երկու տարվա հարկադիր աշխատանք հարավկորեական խոսքի կամ երգելու ոճերի օգտագործման համար:
Անցյալ ամիս Հարավային Կորեայի մշակույթի տարածումը իրենց սահմաններում զսպելու համար Հյուսիսային Կորեայի իշխանությունները ցմահ ազատազրկման և մահապատժի են դատապարտել մոտ 17 տարեկան մոտ 30 դեռահասների։