The New York Post-ը հրապարակել է Միչիգանի բնակիչ 15-ամյա Իթան Քրամբլիի գծանկարները, որը նոյեմբերին զանգվածային հրաձգություն էր կազմակերպել Օքսֆորդի ավագ դպրոցում։
Երկրաչափության առաջադրանքում արյան լճակի մեջ պառկած մարդու, ատրճանակի ու փամփուշտների գծանկարներ են եղել, նաև գրառումներ. «աշխարհը մեռած է», «իմ կյանքն անիմաստ է», «ամենուր արյուն է», «չեմ կարողանում կանգնեցնել մտքերս, օգնեցե՛ք»։
Գծանկարների մասին հարցնելուց հետո Քրամբլին գրել է, որ «դա տեսախաղ է», որ դրանք արվել են համակարգչային խաղի սցենարի համար։
Պարբերականը նշում է, որ ծնողներն իմացել են երեխայի գծանկարների և զենքի հանդեպ նրա հետաքրքրվածության մասին, սակայն որևէ բան չեն ձեռնարկել և, ընդհակառակը, աջակցել են նրան։ Նրանց չկանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրվել։
Միչիգանի Օքսֆորդի ավագ դպրոցում հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, զոհվել է չորս մարդ։