Ճապոնիայում հեռուստացույց են ստեղծել, որը լիզելով կարելի է զգալ ցուցադրվող սննդի համը
copy image url

Ճապոնիայում հեռուստացույց են ստեղծել, որը լիզելով կարելի է զգալ ցուցադրվող սննդի համը

Ավելին 3 տարի առաջ - 20:59 23-12-2021

Ճապոնացի պրոֆեսորը հեռուստացույցի նախատիպ է մշակել, որը կարող է փոխանցել ցուցադրվող սննդի համը։ Դրա համար անհրաժեշտ է լիզել էկրանի մակերեսը, հայտնում է The Guardian-ը։

Մեյձի համալսարանի պրոֆեսոր Հոմեյ Միասիտան ստեղծել է «Taste the TV» (համտեսիր հեռուստացույցը) կոչվող սարքը, որը պարունակում է արոմատիզատորներով 10 պարկուճ: Դրանք ցողվում են և համադրվելով ստեղծում են հեռուստացույցով ցուցադրվող սննդի համը: Այնուհետև «ճաշատեսակը» հեղուկի տեսքով քսվում է հեռուստաէկրանի վրայի հիգիենիկ թաղանթի վրա, որը պետք է լիզել։

«Նպատակն այն է, որ մարդիկ տանը մնալով կարողանան հեռակա այցելել աշխարհի մյուս ծայրում գտնվող ռեստորաններ», - ասում է նախագծի հեղինակը:

Պրոֆեսորն աշխատում է 30 ուսանողներից բաղկացած թիմի հետ, որոնք ստեղծել են համի հետ կապված բազմաթիվ սարքեր: Միյասիտայից և նրա ուսանողներից մեկ տարի է պահանջվել Taste the TV-ի նախատիպը ստեղծելու համար: Պրոֆեսորի խոսքով, եթե նա գործարկի սարքի կոմերցիոն տարբերակի արտադրությունը, ապա ցանկացողները կկարողանան այն ձեռք բերել 100 հազար իենով (մոտ 1000 ԱՄՆ դոլար):