Շատ կարևոր է զգալ հայրենիքից այսպիսի մեծ աջակցություն․ Սիմոն Մարտիրոսյան
copy image url

Շատ կարևոր է զգալ հայրենիքից այսպիսի մեծ աջակցություն․ Սիմոն Մարտիրոսյան

Սպորտ 3 տարի առաջ - 23:56 01-08-2021

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում Օլիմպիական խաղերի վերաբերյալ։

«Հարգելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ շնորհակալ եմ բոլորիցդ բարեմաղթանքների և աջակցության համար։ Շատ կարևոր է զգալ հայրենիքից այսպիսի մեծ աջակցություն,բայց խնդրում եմ հաշվի առնել ժամային գոտիների տարբերությունը (Ճապոնիան Հայաստանից առաջ է 5 ժամ) և երեկոյան ժամերին սոց.ցանցերով չգրել և չզանգել։Մինչ մրցումը շատ կարևոր է հանգիստը, և ցանկանում եմ առավելագույնս կենտրոնանալ լավագույնս Հայաստանը ներկայացնելու համար։

Նախապես շնորհակալություն և խնդրում եմ բոլորիցդ ինձ ճիշտ հասկանալ»,- գրել է մարզիկը։