Ամերիկացին սոցցանցերում ցույց է տվել Նյու Յորքի ամենափոքր բնակարանը

Ավելին 3 տարի առաջ - 20:29 22-12-2021

TikTok-ի օգտատեր Էյ Ջեյ Ուեբերը սոցցանցում տեղադրել է իր բնակարանի ուղեցույցը, որը նա անվանել է Նյու Յորքի ամենափոքր բնակարանը։ Նրանից 46 վայրկյան է պահանջվել՝ ցույց տալու համար իր ողջ բնակելի տարածքը։

Դուռը բացելով՝ նա ցույց է տալիս, որ հենց մուտքի մոտ լվացարանն է, իսկ կողքին՝ խոհանոցը, որն իրենից մինի սառնարան է ներկայացնում՝ վրան միկրոալիքային վառարան։

Բնակարանում կա նաև երկհարկանի մահճակալ։ Էյ Ջեյ Ուեբերը նաև պարծենում է, որ հաջողացրել է այնտեղ նաև փոքր թվային դաշնամուր տեղավորել։

Բնակարանի ընդհանուր մակերեսը 7 ք․մ․ է։ Սոցցանցի օգտատերը չի բացահայտում բնակարանի ամսական վարձավճարի չափսը, սակայն մեկնաբանություններում բաժանորդները գրում են, որ նման սենյակը Նյու Յորքում 1600 դոլար արժե։

Հրապարակումը 4,8 միլիոն հավանում է ստացել և 31 հազար մեկնաբանություն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում