NBC News-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին։ Նրա ելույթի թեման կլինի երկրում «Օմիկրոն» շտամի տարածումը։
Հեռուստաալիքը պարզաբանում է, որ ամերիկացի առաջնորդը ելույթ կունենա երեքշաբթի։ Նա նաև կանդրադառնա վարչակազմի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին։
Ակնկալվում է, որ Բայդենը կզգուշացնի չպատվաստված ամերիկացիներին իրենց որոշման հետևանքների մասին: