ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԵՎ ԹԻՄԱԿԻՑՆԵՐՆ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵԼ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
copy image url

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԵՎ ԹԻՄԱԿԻՑՆԵՐՆ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵԼ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Սպորտ 4 տարի առաջ - 12:27 15-02-2021

Ռոմայի թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որն ուղղված է հռոմեական ակումբի երկրպագուներին:

Տեսանյութում երկրպագուներին դիմում են թիմի 4 ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաև հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Բացի նրանից՝ տեսանյութում խոսում են նաև պաշտպան Քրիս Սմոլինգը, հարձակողական ոճի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսն ու հարձակվող Էդին Ջեկոն:

Տեսանյութում խաղացողները երկրպագուներին դիմել են Բիլ Ուիթերսի հանրահայտ Ain’t No Sunshin» երգի բառերով՝ հույս հայտնելով, որ նրանք շուտով կվերադառնան մարզադաշտեր:

Տեսանյութը՝ https://twitter.com/ASRomaEN/status/1360978392179425284?s=20