5-11 տարեկան երեխաների շրջանում, ովքեր COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստացել են Pfizer-ից և BioNTech-ից, գրանցվել է միոկարդիտի ութ դեպք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC), գրում է Reuters-ը։
Ավելի վաղ CDC-ն հայտարարել էր, որ մեկ միլիոն երկրորդ դեղաչափն ընդունած 16-17 տարեկան տղաների շրջանում միոկարդիտի դեպքերի հաճախականությունը կարող է կազմել ավելի քան 69 դեպք և մոտ 40 դեպք՝ մեկ միլիոն երկրորդ դեղաչափն ընդունած 12-15 տարեկան տղաների շրջանում:
Նշվում է, որ տվյալների ուսումնասիրության պահին ստացվել է պատվաստանյութի ավելի քան յոթ միլիոն դեղաչափ 5-11 տարիքային խմբից. 5,1 միլիոն՝ առաջին և երկու միլիոն՝ երկրորդ դեղաչափ: CDC-ի տվյալներով՝ այս դեպքերն ունեցել են թեթև կլինիկական ընթացք։
Այդ դեպքերի մասին հաղորդվել է ԱՄՆ Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների հաշվետվության համակարգին: