Pfizer և Moderna պատվաստանյութերը կարող են առաջացնել սրտի բորբոքում. ԵՄ կարգավորող
copy image url

Pfizer և Moderna պատվաստանյութերը կարող են առաջացնել սրտի բորբոքում. ԵՄ կարգավորող

Արտաքին 3 տարի առաջ - 14:27 10-07-2021

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հայտարարել է, որ BioNTech/Pfizer և Moderna պատվաստանյութերը կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ՝ միոկարդիտի և պերիկարդիտի տեսքով: Այս մասին հայտնում է Politico-ն:

Միոկարդիտն ու պերիկարդիտը սրտի բորբոքային վիճակներ են, որոնց ախտանշանները ներառում են հևոց, սրտխփոցի հետ կապված խնդիրներ և ցավ կրծքավանդակում:

Փորձագետները վերլուծել են միոկարդիտի 145 և պերիկարդիտի 138 դեպքեր BioNTech/Pfizer-ով պատվաստումից հետո, ինչպես նաև 19 դեպքեր Moderna-ով պատվաստումից հետո: Նրանք խորհուրդ են տվել թարմացնել պատվաստանյութերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրանում ներառելով այս կողմնակի ազդեցությունը, և այդպիսով բարձրացնել բուժանձնակազմի և պատվաստանյութեր ստացողների տեղեկացվածությունը: