Իմունիտետը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ավելի հուսալի է, քան հիվանդանալուց հետո. NYT
copy image url

Իմունիտետը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ավելի հուսալի է, քան հիվանդանալուց հետո. NYT

Արտաքին 3 տարի առաջ - 17:12 27-10-2021

Կալիֆոռնիայի գիտնականները մասշտաբային հետազոտություն են իրականացրել՝ պարզելու համար, թե որ պացիենտներն են ավելի լավ պաշտպանված կորոնավիրուսից՝ պատվաստվա՞ծ, թե՞ հիվանդությունը հաղթահարած։ Այս մասին հաղորդում է New York Times-ը։

Հետազոտողներն ուսումնասիրել են 75 հազար մարդկանց բժշկական պատմությունը, որոնց տրվել է COVID-19-ի ախտորոշում։ Պարզվել է, որ նրանցից 315-ը կրկնավարակվել են կորոնավիրուսով, 36-ը հոսպիտալացման կարիք են զգացել։

Միևնույն ժամանակ, առաջին վարակման ժամանակ հիվանդների ընդհանուր թվից հոսպիտալացում է պահանջվել 4094 պացիենտի համար։

Գիտնականները նշում են, որ հիվանդությունը հաղթահարելուց հետո իմունիտետը 100 տոկոսանոց չէ։ Նրա կայունությունը կախված է մի շարք գործոններից՝ անձի տարիքից, հիվանդության ընթացքի ծանրությունից և սկզբնական իմունիտետից։

Ամենից շատ դիտված