«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ին ներկայացվել է 14 միլիոն դրամ վնասի հատուցման պահանջ
copy image url

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ին ներկայացվել է 14 միլիոն դրամ վնասի հատուցման պահանջ

Ներքին 3 տարի առաջ - 15:58 13-12-2021

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները արձանագրել են մի շարք խախտումներ։

Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։

ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել:

Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախատմամբ և աղավաղմամբ։

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530.000 ՀՀ դր. չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14.259.226 ՀՀ դր.։