Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազար դրամ է
copy image url

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազար դրամ է

Ներքին 6 ամիս առաջ - 12:16 04-10-2024
Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17 սմ կոճղի տրամագիծ ունեցող «արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։

Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել էր 45 բարդի տեսակի ծառեր։

Ամենից շատ դիտված